ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 05/10/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.66 դրամով և կազմել 473.81 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 534.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 7.27 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 720.76 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 355.07 դրամով և կազմել 17377.44 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.52 դրամով և կազմել 219.82 դրամ: Պլատինի գինն աճել է 80.20 դրամով և կազմել 13892.81 դրամ: