ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 09/10/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.92 դրամով և կազմել 473.08 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.65 դրամով և կազմել 536.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 7.70 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.16 դրամով և կազմել 726.60 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 36.11 դրամով և կազմել 17339.26 դրամ: Արծաթի գինն աճել է 0.47 դրամով և կազմել 237.43 դրամ: Պլատինի գինը նվազել է 139.36 դրամով և կազմել 14206.02 դրամ: