ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 16/10/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 472.74 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.71 դրամով և կազմել 536.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.51 դրամով և կազմել 730.01 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 145.61 դրամով և կազմել 17999.35 դրամ: Արծաթի գինն աճել է 5.01 դրամով և կազմել 245.92 դրամ: Պլատինի գինը նվազել է 40.26 դրամով և կազմել 15016.56 դրամ: