Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Կենտրոնական բանկ. Հայաստանում նշվել է Խնայողությունների համաշխարհային օրը
03/11/2015 15:48
Կիսվել

Կենտրոնական բանկ. Հայաստանում նշվել է Խնայողությունների համաշխարհային օրը

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեբերի 31-ին Հայաստանում նշվել է Խնայողությունների համաշխարհային օրը: Այդ օրվա հատուկ նպատակը հասարակությանը խնայողություն կատարելու կարևորությունը և գումարը բանկում պահելու առավելությունները հասանելի դարձնելն է:

Այս տարի Միջազգային գործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի եւ ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել են խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, որին մասնակցել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը եւ ֆինանսական հատվածի այլ ներկայացուցիչներ:

Միջոցառումները տեղի են ունեցել Հյուսիսային պողոտայում, որտեղ անցորդները ծանոթացել են ներկա գտնվող կազմակերպությունների գործունեությանը, նրանց կողմից առաջարկվող ծառայություններին, ստացել են տեղեկատվական բրոշյուրներ և նյութեր:

Իրականացվել է նաև խաղ-մրցույթ, որի ընթացքում մասնակիցները, պատասխանելով ֆինանսական թեմաներով 3 հարցերի, հնարավորություն են ունեցել շահել մրցանակներ: Հաղթող մասնակիցները ընտրվել են պատահականության սկզբունքով՝ բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցների հարցաթերթերից վիճակահանության միջոցով:

Խնայողությունների համաշխարհային օրը նշվում է Իտալիայի Միլան քաղաքում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից՝ 1924 թվականից սկսած, երբ կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվել է համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը ողջ աշխարհում:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77