
Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Նիստին քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մասնակցելու է նաև Եվրոպայում Հայաստանի միջազգային ֆինանսատնտեսական գործակցության կենտրոնում անցկացվող Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) և Global Association of Risk Professionals (GARP) ընկերության կողմից համատեղ կազմակերպված «Բազել 3. ակտիվների և պասիվների կառավարում» սեմինարին, որին մասնակցում են նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները: