
Արթուր Ջավադյանը մեկնել է Գերմանիա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Գերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 25-րդ միջազգային կոնգրեսին: Կոնգրեսի օրակարգային հարցերից են շուկայական զարգացման չափորոշիչները, Եվրոգոտու տնտեսական մարտահրավերները եւ դրանց դիմակայման ուղիները: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, Արթուր Ջավադյանը հանդիպելու է Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոլերի հետ: