Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 08/12/15
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 8-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ում և «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգ»-ում:
Խորհուրդը «ՌԵՎԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 2-ի որոշմամբ գրանցվել է «ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղը: ԿԲ նախագահի մեկ այլ որոշմամբ գրանցումից հանվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Խորենացի» մասնաճյուղը: