![2015թ․-ին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով](https://b24.am/pub/uploads/2016/02/All_meats_817275719-1280x853.jpg)
2015թ․-ին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 85 800 տոննա միս։ 2014թ․-ին արձանագրված ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով։
Միաժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 6%-ով և կազմել 5 996.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալների կրճատումը կազմել է 15.7%, արձանագրվել է 421.8 տոննա ցուցանիշը։