Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում
09/02/2016 11:01
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն և մեկ տան տանիքի վերանորոգում:  Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլև` ռազմավարական հարց է: Երբ ամուր են տան պատերը՝ ամուր է նաև հայրենիքի սահմանը: Այդ դեպքում չի լինում տունը լքելու ցանկություն:

Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը տարիներ ի վեր բնակվել է հողաշեն տանը, որը պատերազմի ժամանակ էլ ավելի էր քայքայվել:

«Մի քանի տարի է, ինչ սկսել էինք տան շինարարությունը: Հույս ունեինք, որ ամեն անգամ մի բան կկարողանանք կառուցել, սակայն  առանց աջակցության անկարող եղանք:  Այսօր իմ ընտանիքը՝ մեծից փոքր, լի է եռանդով և ապագայի լավատեսության հույսերով: Ասես՝ մի նոր կյանք է սկսվել մեզ համար: Անչափ շնորհակալ ենք»,-ասել է Հայրապետյանների ընտանիքի հայրը՝ Վալերիկը:

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնող՝ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական կարևոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, իսկ անհնարինի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այս ընտանիքների համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել են: Ճիշտ է, տարիներ են անցել, երազանքներ են մեռել ու կրկին հառնել: Այսուհետև, կարծում եմ, ինչպես այս ընտանիքների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց շրջանում կրկին կարթնանա հույսը՝ հավատալու, պայքարելու և անհնարինը հնարավոր դարձնելու համար»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղի) 480 սոցիալապես անապահով բնակչի կենսական պայմանները:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46