Ռուսաստանի թուրքական կապիտալով խոշորագույն բանկը հանվել է վաճառքի
Ռուսական Կոմերսանտ օրաթերթը հայտնում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետևանքով Ռուսաստանում թուրքական կապիտալով գործող խոշորագույն «Կրեդիտ Եվրոպա բանկը» հանվել է վաճառքի։ Պարբերականի ունեցած տեղեկությունների համաձայն բանկին կարող են հետևել նաև թուրքական կապիտալով գործող այլ ընկերություններ։
Բանկի գնորդ կփնտի ամերիկյան Morgan Stanley նորդրումային բանկը։ Այս տարվա սկզբի դրությամբ բանկի կապիտալը կազմում է 20.8 մլրդ ռուբլի։ Լուրերի համաձայն թուրքական կողմը գնի հարցում պատրաստ է գնալ որոշակի զեղչերի։