ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/02/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով և կազմել 495.19 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.30 դրամով և կազմել 551.10 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.42 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.37 դրամով և կազմել 708.86 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 15.04 դրամով և կազմել 19256.12 դրամ: Արծաթի գինն աճել է 0.98 դրամով և կազմել 244.38 դրամ: Պլատինի գինը նվազել է 107.35 դրամով և կազմել 14854.04 դրամ: