Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ֆինանսական ներգրավվածության միությունն աշխատանքային հանդիպումներ է անցկացնում Հայաստանում
22/03/2016 23:08
Կիսվել

Ֆինանսական ներգրավվածության միությունն աշխատանքային հանդիպումներ է անցկացնում Հայաստանում

Մարտի 21-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպի (Consumer Empowerment and Market Conduct Working Group) և Թվային ֆինանսական ծառայությունների (Digital Financial Services Working Group) աշխատանքային խմբերի հանդիպումները, որոնք կազմակերպվել են ՀՀ կենտրոնական բանկի և Ֆինանսական ներգրավվածության միության կողմից: Հանդիպումները շարունակվելու են մինչև մարտի 25-ը:

Կենտրոնական բանկը, երկար տարիներ հանդիսանալով Ֆինանսական ներգրավվածության միության ակտիվ անդամ, այս տարի առաջին անգամ հյուրընկալում է նմանատիպ մասշտաբային միջազգային միջոցառում, որին ներկա են միության անդամ մոտ 100 ներկայացուցիչներ՝ շուրջ 40 զարգացող երկրներից:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվելու են ֆինանսական ներգրավվածության ներկայիս միտումներն ու առաջխաղացման հնարավորությունները, ներկայացվելու են ֆինանսական ոլորտում վարքագծային հետազոտության նոր մոտեցումների կիրառման հնարավորություններն առավել մատչելի և հասանելի ֆինանսական ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Ֆինանսական ներգրավվածության միությունը ֆինանսական ներգրավվածության միջազգային ասպարեզի առաջատար կառույցներից է: Միության կողմից իրականացված նախագծերը (անդամակցության հուշագրերի ու աշխատանքային խմբերի) ֆինանսական ծառայությունների ներգրավվածության ու ֆինանսական միջնորդության խորացման լրացուցիչ նախադրյալներ են ստեղծել անդամ երկրների համար:

Կենտրոնական բանկը 2011 թ. փետրվարի 8-ից անդամակցում է Ֆինանսական ներգրավվածության միությանը, որը, ի թիվս միջազգային այլ կառույցների, բարձր է գնահատում Կենտրոնական բանկի հետ առկա գործակցությունը:

Կենտրոնական բանկը նախագահում է միության` Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպի աշխատանքային խումբը, անդամակցում Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբին:

Նախատեսվում է շարունակել գործակցությունը ֆինանսական ներգրավվածության այլ ոլորտներում ևս:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41