ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/03/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.80 դրամով և կազմել 480.73 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 537.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 6.92 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով և կազմել 677.44 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 507.20 դրամով և կազմել 18819.01 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.38 դրամով և կազմել 240.8 դրամ: Պլատինի գինը նվազել է 453.65 դրամով և կազմել 14837.59 դրամ: