ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/03/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել 481.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.46 դրամով և կազմել 544.69 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 7.13 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.10 դրամով և կազմել 692.53 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 61.26 դրամով և կազմել 18969.73 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.61 դրամով և կազմել 233.02 դրամ: Պլատինի գինը նվազել է 151.87 դրամով և կազմել 14668.28 դրամ: