Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.09-4.54 WTI - 58.24-5.12
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
Հակառակորդի ոչնչացված տանկերի թիվը հասել է 29-ի
05/04/2016 08:05
Կիսվել

Հակառակորդի ոչնչացված տանկերի թիվը հասել է 29-ի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է հակառակորդի զինտեխնիկայի նոր կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանը մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Արցախի պաշտպանության բանակի զորամիավորումների կողմից խոցված ադրբեջանական տանկերի թիվն արդեն 29 է:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:  Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու  սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81