Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ռուսաստանի տնտեսությունն ու դոլար/ռուբլի փոխարժեքը. Մարտահրավերներ և հնարավորություններ
13/04/2016 21:54
Կիսվել

Ռուսաստանի տնտեսությունն ու դոլար/ռուբլի փոխարժեքը. Մարտահրավերներ և հնարավորություններ

Էյչ-Էս-Բի-Սի-ի փորձագետները ներկայացրել են Ռուսաստանի և աշխարհի այլ տնտեսություններում տիրող ընթացիկ անկայունությանն ու արտարժութային շուկաների վրա ազդող գործոնները և թե ինչպես կարելի է կառավարել, նվազեցնել արտարժութային ռիսկերը այսօրվա պայմաններում:

Ինչպես տեղեկանցում են Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանից՝ այս նպատակով բանկը հրավիրել է Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հարցերով տնտեսագետ, Էյչ-Էս-Բի-Սի համաշխարհային հետազոտությունների ներկայցուցիչ Արտյոմ Բիրյուկովին, ով խոսել է ռուսաստանյան շուկայում առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Միևնույն ժամանակ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկի Ֆինանսական շուկաներում բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Մարինե Նիկողոսյանը ներկայացրել է Էյչ-Էս-Բի-Սի-ի արտարժութային ֆորվարդներ ծառայությունը:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը, բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լուծում է, որով կազմակերպությունները կարող են հեջավորել իրենց արտարժութային  ռիսկերը: Արտարժույթի հեջավորումը ռազմավարություն է, որն ուղղված է նվազեցնելու արտարժույթի ոչ բարենպաստ տատանումների ռիսկերը: Այն կարող է նպաստել հաղթահարելու այն խնդիրները, որոնք առաջանում են ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում, երբ ապրանքների կամ ծառայությունների առք եւ վաճառքը կատարվում են տարբեր արժույթներով: Արտարժութային ռիսկի հեջավորման նպատակն է նվազեցնել ապագայում տեղի ունեցող գործարքի փոխարժեքի անորոշությունը:

Կազմակերպությունները արտարժույթի հեջավորման ռազմավարությունն ընտրելիս պետք է առաջնորդվեն այն նպատակով, որ այդ գործարքներն իրականացվում են ապագայի կանխիկ հոսքերի որոշակիության համար եւ ոչ թե դիտարկվեն որպես եկամտաբեր կամ վնասով ֆինանսական գործարք:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը դա առանց ձեւակերպման վճարի պայմանագիր է, որը պաշտպանում է արժույթային զույգի փոխարժեքի անբարենպաստ փոփոխությունից պայմանագրի կնքման եւ մարման միջեւ ընկած ժամանակահատվածի ընթացքում:

Արտարժութային ֆորվարդի հիմնական առավելությունն այն է, որ այն հնարավորություն է ընձեռում կատարել բյուջեի կանխատեսում, ստացվելիք եւ վճարման ենթակա գումարների արժույթների համադրում, ֆիքսված արտարժութային փոխարժեքի ապահովում որոշակի ժամանակահատվածում եւ ժամանակացույցով վճարումներ կատարելու հնարավորություն:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն իր բացման խոսքում նշել է. «Մենք այստեղ ենք ոչ միայն կքննարկելու, այլ նաեւ մեր հաճախորդներին համապատասխան լուծումներ առաջարկելու համար եւ կփորձենք այնպես անել, որ այս սենյակից դուրս գալիս նրանք ավելի լավ պատկերացում ունենան այսօրվա համաշխարհային տնտեսական իրավիճակի եւ ժամանակին բնորոշ ռիսկերի մասին: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք, ցանկության դեպքում օգնել մեր հաճախորդներին կազմել/կառուցել իրենց բիզնեսին համապատասխանող արտարժութային ռազմավարությունը:  Այսօրվա գործարարների համար անհրաժեշտություն է համաշխարհային տնտեսության միտումներին ուշի-ուշով հետեւելը, եւ թե ինչ լուծումներ կարող են առաջարկել ֆինանսական հաստատություններն՝ օգնելու իրենց հաճախորդներին ռիսկերի կառավարման գործում»:

Արտարժութային ֆորվարդ՝ գործարքի պայմաններ

Արտարժութային ֆորվարդային պայմանագիրը երկու կողմերի միջեւ կնքվող պայմանագիր է համաձայն, որի կողմերը պարտավորվում են`

– Գնել կամ վաճառել պայմանագրով ֆիքսված գումար

– Նախապես ֆիքսված ամսաթվին

– Նախապես պայմանավորված փոխարժեքով

Ֆորվարդ պայմանագրի գինը գոյանում է գործարքի կատարման պահի դրությամբ սփոթ փոխարժեքի եւ երկու արժույթների տոկոսադրույքների մակարդակների փոխհարաբերության ճշգրտման հիման վրա:

Ֆորվարդի փոխարժեքը ոչ կանխատեսում է եւ ոչ էլ վճար

Արժութային խումբ – USD, EUR, GBP, RUB, CHF, CAD, AUD, AED, CNY, JPY

Գործարքի նվազագույն ծավալ – 5,000 USD (կամ համարժեք)

Ժամկետայնություն – մինչեւ 12 ամիս

Ձեւակերպման վճար – առանց ձեւակերպման վճարի

Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում

Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia  Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 36,000 հաճախորդի Երեւան քաղաքում գտնվող իր ինը գրասենյակների եւ մոտ 380 աշխատակիցների միջոցով: 2015 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 275,405,777,000 ՀՀ դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:

 

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93