
ԵԿԲ որոշմամբ շրջանառությունից կհանվեն 500 եվրո արժողությամբ թղթադրամները
ԵԿԲ որոշմամբ 2018թ․-ի վերջից կդադարեցվի 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը։ Միևնույն ժամանակ, թողարկված թղթադրամներն անսահմանափակ ժամկետով կմնան շրջանառության մեջ։
Նշենք նաև, որ 2018թ․-ի վերջից ԵԿԲ-ն շրջանառության մեջ կդնի նոր 100 և 200 եվրո արժողությամբ թղթադրամներ։
«Բիզնես 24»-ն արդեն տեղեկացրել է, որ վերջին տարում ԵԿԲ-ն զգալիորեն նվազեցրել է շրջանառության մեջ գտնվող 500 եվրո արժողությամբ թղթադրամների քանակը։
Հիշեցնենք, որ 500 եվրո թղթադրամներից հրաժարվելու հիմնական պատճառը Եվրոգոտու ղեկավար մամինների մտավախությունն է առ այն, որ թղթադրամները հիմնականում օգտագործվում են կոռուպցիոն բնույթի կանխիկ գործառույթների ընթացքում։