Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կենտրոնական բանկ․ ֆինանսական ծառայությունների պարզեցված քաղվածքները կներդրվեն հուլիսի 1-ից
31/05/2016 17:37
Կիսվել

Կենտրոնական բանկ․ ֆինանսական ծառայությունների պարզեցված քաղվածքները կներդրվեն հուլիսի 1-ից

Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիները, պարզ և միասնական ամսական քաղվածքների միջոցով հուլիսի 1-ից կկարողանան հեշտությամբ հետևել իրականացված գործարքներին:

Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:

Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են:

Կենտրոնական բանկը հիշյալ քաղվածքների օգտագործումը դյուրացնելու համար սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից: Նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Բացի այդ, քաղվածքները կարող են առավել հարմարավետ  օգտագործվել որպես անձնական ֆինանսների կառավարման գործիք՝ սպառողներին հնարավորություն տալով հեշտությամբ հաշվարկներ կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, իրենց պարտավորությունները, ստացված եկամուտները, համեմատություններ կատարել նախորդ ժամանակահատվածի տվյալների հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98