Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Կենտրոնական բանկ. հանդիպել են Արթուր Ջավադյանը և Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը
23/06/2016 13:14
Կիսվել

Կենտրոնական բանկ. հանդիպել են Արթուր Ջավադյանը և Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը

Հունիսի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար և կնպաստի մեր երկրների տնտեսությունների միջև երկկողմանիորեն շահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

ԿԲ նախագահը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ քաջ գիտակցելով շուկայի մասնակիցների և արտերկրյա գործընկերների միջև փոխգործակցության կարևորությունը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:

Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ:

Կառլոս Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջև կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև արտերկրում Հայաստանի ներկայացմանը:

ԿԲ ղեկավարության հետ հանդիպումից հետո Կառլոս Մելքոնյանը հանդիպել է Հայաստանում արգենտինական ներդրումներ իրականացրած ընկերությունների և Հայաստանի ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններին, երկրի ներդրումային գրավչությանը, մակրոտնտեսական զարգացումներին վերաբերող հարցեր:

Արգենտինայի ազգային բանկի վերաբերյալ. բանկը հիմնադրվել է 1891 թ. երկրի նախագահ կողմից հաղթահարելու տնտեսական ճգնաժամից տուժած բանկային համակարգում առկա խնդիրները: Լինելով պետական բանկ, այն ունի լայն մասնաճյուղային ցանց (մոտ 710 սպասարկման կետ) հանրապետությունում, և երկրի ամենախոշոր բանկն է:

Բանկի գործունեության նպատակն է՝ ծառայել դաշնային կառավարության ֆինանսական գործակալ: Ըստ այդմ՝ բանկի գործունեության առաջնայնություններից է նպաստել գյուղատնտեսության, արդյունաբերության, տարածաշրջանային առևտրի, ՓՄՁ և բնակչության ցածր ապահոված խավերի վարկավորմանը: Այն մատուցում է նաև ֆինանսական ծառայություններ անհատներին՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի տրամադրման տեսքով։

Բանկը որդեգրել է միջազգային ընդլյանման քաղաքականություն. այն ունի օտարերկրյա 13 մասնաճյուղ և 3 ներկայացուցչություն: «Հյուսիսային կիսագնդի» մասնաճյուղերի խումբը (ԱՄՆ, Իսպանիա և Պանամա) մատուցում են հիմնականում մեծածախ բանկային ծառայություններ՝ ուղղված երկկողմ առևտրի զարգացմանը: «Հարավային կիսագնդի» մասնաճյուղերի խումբը (Բրազիլիա, Չիլի, Որուգվայ, Պարագվայ, Բոլիվիա) գործում է խթանելու ներտարածաշրջանային օտարերկրյա առևտրային գործարքները՝ ուղղված ավելացնելու տարածաշրջանում Արգենտինայի դերը արգենտինյան բիզնեսի գործունեության ընդլյանման միջոցով:

Բանկի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն են (30/09/2015թ. դրությամբ)

Ընդհանուր ակտիվներ՝ 42.1 մլրդ ԱՄՆ դոլար

Ընդհանուր պարտավորություններ՝ 36.5 մլրդ ԱՄՆ դոլար

Ընդհանուր կապիտալ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար

Ընդհանուր վարկեր՝ 14.9 մլրդ ԱՄՆ դոլար

Ընդհանուր ավանդներ՝ 33.4 մլրդ ԱՄՆ դոլար

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45