ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 07/07/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 476.93 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.53 դրամով և կազմել 528.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.24 դրամով և կազմել 619.77 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 237.67 դրամով և կազմել 20949.6 դրամ: Արծաթի գինն աճել է 10.74 դրամով և կազմել 313.27 դրամ: Պլատինի գինն աճել է 107.34 դրամով և կազմել 16407.01 դրամ: