ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/07/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 476.56 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.45 դրամով և կազմել 524.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 7.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 628.58 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 51.78 դրամով և կազմել 20391.73 դրամ: Արծաթի գինն աճել է 4.23 դրամով և կազմել 306.28 դրամ: Պլատինի գինն աճել է 51.19 դրամով և կազմել 16639.43 դրամ: