Կրճատված 142 ծառայողական մեքենաների 91 մլն դրամ պահպանման ծախսերը կրճատվեցին պետբյուջեից
ՀՀ կառավարությունը որոշեց 2016 թվականի պետական բյուջեից կրճատել 91 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` նշելով, որ 142 ծառայողական ավտոմեքենաների կրճատման արդյունքում կարիք է առաջացել պետական բյուջեից կրճատել դրանց պահպանման համար նախատեսված 91 միլիոն դրամը: Կառավարությունը հաստատեց:
«ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կրճատել 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը` շուրջ 91.0 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով)»,-ասաց նախարարը: