ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 10/08/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 476.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.02 դրամով և կազմել 532.02 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.74 դրամով և կազմել 621.74 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 66.89 դրամով և կազմել 20533.11 դրամ: Արծաթի գինն աճել է 0.65 դրամով և կազմել 301.64 դրամ: Պլատինի գինը նվազել է 89.65 դրամով և կազմել 17501.38 դրամ: