Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Ս.Չաբոտին
16/08/2016 18:53
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Ս.Չաբոտին

Oգոստոսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի շարք ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանը, նախարարի տեղակալ Հ.Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կ.Մկրտիչեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ա.Այվազյանը, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին նախարարը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցության առկա մակարդակն այսօր հնարավորություն է տալիս մտածել այն ավելի բարձր հարթություն տեղափոխելու մասին:

Հակիրճ ներկայացնելով նախարարության կողմից իրականացվող շուրջ 30 ոլորտների քաղաքականությունը` սկսած տնտեսական քաղաքականության մշակումից, ավարտած որակի ենթակառուցվածքներով, նախարարը շեշտել է որ փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում դրանում: Նշելով, որ Հայաստանի տնտեսության, մասնավորապես ՓՄՁ զարգացման վերաբերյալ Ռ.Միլսի հետ քննարկումների ժամանակ առանձնացվել են մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ գրեթե նույնական մոտեցումներ են նշվել, նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություններ, այն է` հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության իրականացում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու հիմնարար իրավունքներն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծում, օրենքի հավասարություն բոլորի համար և օրենքի առաջ բոլորի հավասարություն: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանը տնտեսական օրենսդրության տեսակետից այսօր ունի բավականին լուրջ և զարգացած օրենսդրություն, սակայն դրա կիրարկման և ժամանակակից աշխարհում ավելի մրցունակ օրենսդրություն ձևավորելու և արդի պահանջներին համապատասխանելու առումով դեռևս աշխատանք կա անելու և այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ԱՄՆ փորձը աջակցությունը շատ օգտակար կարող է լինել:

– Ես վստահ եմ, որ այն հնարավորությունները, որ կան Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ձևավորված և Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որ ստորագրված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունք կտան, -նշել է Ա.Մինասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Միլսը կարևորելով նախարարության հետ համագործակցությունը նշել է.

– Ես պատրաստ եմ աշխատել նախարարության հետ, Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել մեր երկու երկրների միջև գործարար ու առևտրային կապերը խորացնելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ անցած տարի մենք ձևավորեցինք Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան հանձնախումբը, որը բարձր մակարդակի հարթակ է ապահովում մեր երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցերը քննության առնելու համար: Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Չաբոտն այս քննարկումներում, բնականաբար, ասելիք շատ ունի:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտը նշել է, որ տպավորված է Հայաստանով: Նա կարևորել է ՓՄՁ զարգացման գործընթացում կապիտալի հասանելիությունը, բյուրոկրատական գործառույթների պակասեցումը, հարկային օրենսդրության պարզեցումը, պետական գնումների համակարգում փոփոխությունների իրականացումը, մտավոր սեփականության իրավունքի հարցերը և այլն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու:

Որպես համագործակցության հաջողված օրինակ կողմերն առանձնացրել են ՏՏ ոլորտը` նշելով, որ սա այն ոլորտն է, որի զարգացման տեմպերը երկու երկրների կառավարությունները գոհունակությամբ են նշում:

– Հայաստանն այսօր կարող է հպարտանալ այս ոլորտով, ոլորտում անկեղծ նվիրումը և վստահությունը գումարվելով մեր ժողովրդի բարձր ինտելեկտուալ կարողությանը հնարավորություն են տալիս ունենալ լուրջ հաջողություններ: Պատահական չէ, որ Սիլիկոնյան հովտում ևս Հայաստանը կարողանում է հաջողությամբ ներկայանալ: Վստահ եմ, որ առաջիկայում Հայաստանում ևս կկարողանանք ունենալ փոքր Սիլիկոնյան հովիտ` 3 հա տարածության վրա ինժեներական քաղաքի գաղափարի ստեղծում շուրջ 40 կազմակերպությունների մասնակցությամբ (Նեյշնլ ինսթրումենթս, Սինոփսիս, Այ Բի Էմ և այլն),-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք “Հայաստան. ներդրումային համաժողով”-ին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում գործող ընտրական համակարգերին և առաջիկայում նախատեսվող ընտրություններին: Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած երկրի զարգացման հիմքն իսկապես ժողովրդավարական ընտրություններն են:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է առկա համագործակցությունը շարունակելու և ակտիվացնելու պատրաստակամությունը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88