ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/08/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 474.34 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.12 դրամով և կազմել 535.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.11 դրամով և կազմել 627.17 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 96.89 դրամով և կազմել 20466.01 դրամ: Արծաթի գինն աճել է 1.12 դրամով և կազմել 289.45 դրամ: Պլատինի գինը նվազել է 27.29 դրամով և կազմել 16897.42 դրամ: