Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայփոստ. կանոնավոր փոխադրումներ դեպի Եվրոպա
29/09/2016 20:53
Կիսվել

Հայփոստ. կանոնավոր փոխադրումներ դեպի Եվրոպա

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն սկսում է մատուցել Հայաստանի համար աննախադեպ ծառայություն: 2016 թվականի հոկտեմբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերականփոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:

Սեպտեմբերի 29-ին Երևանի Հանրապետության Հրապարակում ներկայացվեցին նոր ծրագիրն ու ծրագրի իրագործման համար ներկրված մեքենաները: Շնորհանդեսին ներկա ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայփոստի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը խորհրդանշական բանալիները հանձնեցին վարորդներին՝ մաղթելով բարի երթ:

Նոր ծառայությունը Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ փոստի ու բեռների շաբաթական փոխադրումների միջոցով կամրապնդի Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ:

Այս նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին՝ ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը: Միաժամանակ նոր ծառայությունը կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:

Նոր ծառայության մատուցման նպատակով Հայփոստը ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա՝ 6×4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողությունը՝ 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:

Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:

Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին՝ ապահովելով ներկայումս ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ:

Նշված բեռնատարների հետ մեկտեղ այսօրվանից Հայփոստի շարժակազմը համալրվեց 12 լիովին նոր Renault Dokker ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Էկոլոգիապես անվտանգ այս մեքենաները կլիցքավորվեն սեղմված բնական գազով՝ նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:

Այս նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլարին համարժեք գումար:

Հերթական նոր ծառայությամբ Հայփոստի Հավատարմագրային կառավարիչը շարունակում է նորամուծությունների իր հետևողական շարքը: Վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 նոր մեքենայով: Դրանց տարեկան ընդհանուր վազքը կազմում է 3 միլիոն 500 հազար կիլոմետր՝ ապահովելով կապը Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հետ: Ընկերությունը վերանորոգել և արդիականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ամբողջ տարածքում: Առցանց կապով առ այսօր ապահովվել է 700 բաժանմունք, որի արդյունքում Հայփոստն ունի Հայաստանում խոշորագույն օնլայն ցանցը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52