Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 14/10/16
14/10/2016 18:17
Կիսվել

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 14/10/16

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը ԿԲ խորհրդի  համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի» ցանկը, «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները»:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 1-ում, «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում, «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգում», «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ում, «ՀՀ միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգում»,  «ՀՀ պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգում» և «ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության  կարգում»:

Ուժը կորցրած են ճանաչվել «Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագիրը և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը», «Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի ձևը», «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները»:
ԿԲ խորհուրդը վերաձևակերպել է «ՏԵՐ ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱե ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե300 լիցենզիան:

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի որակավորում ստանալ ցանկացողները կարող են որակավորման քննություն հանձնել և ստանալ որակավորման վկայական միայն Կենտրոնական բանկում: Բացի այդ, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների համար մշակված նոր հարցաշարը հնարավորություն կտա բարձրացնել ղեկավարների մասնագիտական պատրաստվածության և որակավորման մակարդակը: Միաժամանակ, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների փոխարինելիությունը սահմանելու արդյունքում հնարավոր կլինի ապահովել վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների գործունեության անընդհատությունը:

Նոր խմբագրությամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հնարավորություն կտան բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների հաճախորդներին վճարում, փոխանցում, կանխիկի մուտքագրում կամ ելքագրում իրականացնելիս տվյալ գործարքների դիմաց ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ամբողջական, պարզ եւ կպարունակի բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կատարված գործարքը հավաստելու համար: Այսուհետ սպառողները միեւնույն գործառնության՝ վճարման, կանխիկի մուտքագրման կամ ելքագրման իրականացման ժամանակ կստանան միեւնույն տեսակի փաստաթուղթը: Բացի այդ, հաճախորդները կստանան ամսական քաղվածք ոչ միայն բանկային հաշվի, այլեւ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա վաղաժամ բացահայտել հնարավոր խնդիրները եւ պաշտպանել սպառողների իրավունքները: Իրականացված փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտներին թույլատրվել է վճարումներ եւ այլ գործարքներ իրականացնելիս չկիրառել կնիք, ինչը զգալիորեն կհեշտացնի գործարարությամբ զբաղվելը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98