
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 36-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն նորարարությունների և բանկային համակարգում կիբերանվտանգության կարգավորման թեմայի շուրջ:
Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: