Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Վախթանգ Միրումյան. պետբյուջեի նախագծով 2016թ.-ին ակնկալվում է ստանալ 1.135 տրլն դրամ հարկային եկամուտ
07/11/2016 15:46
Կիսվել

Վախթանգ Միրումյան. պետբյուջեի նախագծով 2016թ.-ին ակնկալվում է ստանալ 1.135 տրլն դրամ հարկային եկամուտ

Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2017 թ. ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Մակրոտնտեսական զարգացումների տեսանկյունից այստեղ դրված է շուրջ 5 տոկոս անվանական համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը, 3.2 տոկոս իրական աճի ցուցանիշը, 1.7 տոկոս դեֆլյատորի մեծություն: 21 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշով մենք ունենում ենք 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Միրումյանը:

Նա հավելեց, որ կանխատեսումները հիմնված են նախորդ տարիների մեթոդաբանության վրա: Այսինքն, հիմնական բազան ազգային հաշիվների համակարգի մեծություններն են: «Մասնավորապես, այնպիսի հիմնական հարկատեսակները, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկը, շահութահարկը և եկամտահարկը: Կանխատեսումների համար հիմք է ընդունված, մասնավորապես, ազգային հաշվեհամակարգի վերջնական սպառում ցուցանիշը ավելացված արժեքի համար, զուտ շահույթ ցուցանիշը՝ շահութահարկի համար»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01