Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Վարդան Արամյան. ՀՀ տնտեսական աճի 3.2% ապահովումը կապված է միջազգային զարգացումների հետ
14/11/2016 12:06
Կիսվել

Վարդան Արամյան. ՀՀ տնտեսական աճի 3.2% ապահովումը կապված է միջազգային զարգացումների հետ

Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճի ռիսկերը կարող են շարժվել և նվազման և աճի ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` ռիսկերը գնահատված են ներքին և արտաքին մակարդակներով:

Նախարարի ներկայացմամբ, արտաքին ռիսկերի պարագայում Հայաստանի տնտեսական աճի 3,2 տոկոսի ապահովման վրա մեծ ազդեցություն ունեն հումքային արտադրանքների միջազգային գները, գլոբալ միջազգային տնտեսական համակարգի ցնցումները ու միջազգային տնտեսական աճի նվազումները և այլ գործոններ: Նախարարի խոսքով` եթե գլոբալ տնտեսական աճն ամբողջ աշխարհում ավելի թույլ լինի, բնականաբար այն կազդի նաև Հայաստանի վրա: «Տնտեսական աճը պայմանավորված է նաև ՌԴ տնտեսության աճով: Որոշ մասնագետներ ասում են, որ Ռուսաստանի տնտեսությունը սանկցիաների կիրառման հետևանքով հասել էր հատակին, սակայն 2016 թվականը կայունացման տարի է և թևակոխելու է վերելքի ժամանակահատված, հաջորդ տարի կանխատեսվում է նավթի համաշխարհային գների շուրջ տասը տոկոս աճ, սակայն եթե այնպես ստացվի, որ դրանք նվազեն, ապա կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև մեր տնտեսության վրա: Դա նշանակում է, որ շատ կդժվարանա 3,2 տոկոս տնտեսական աճի ապահովումը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ներքին ռիսկերին նախարարը նշեց, որ այդ պարագայում շատ կարևոր է տնտեսավարողների և հանրության վարքագիծը: Նրա խոսքով` եթե որոշակի օբյեկտիվ պատճառներով որևէ գործողություններ իրենք չկարողանան իրականացնել, որը կազդի տնտեսավարողների գործառույթների վրա, ապա այն նույնպես կազդի 3,2 տոկոս տնտեսական աճի վրա:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44