Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
HSBC. «Ապագան հետզհետե էլ ավելի անորոշ է դառնում, ֆինանսական բեռն ու ռիսկերը՝ մեծանում»
14/11/2016 21:45
Կիսվել

HSBC. «Ապագան հետզհետե էլ ավելի անորոշ է դառնում, ֆինանսական բեռն ու ռիսկերը՝ մեծանում»

HSBC բանկը հրապարակել է նոր զեկույց՝ ապագայի անորոշության վերաբերյալ մարդկանց տեսակետների մասին, և թե ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետ կապված ռիսկերը:

«Ապահովագրության ուժը» հետազոտությունների շարքի «Կյանքի ընթացքը փոխող գործոններ» վերջին զեկույցի համաձայն՝ շատերը համարում են, որ իրենց և իրենց ընտանիքների ապագան հետզհետե էլ ավելի անորոշ է դառնում, և ֆինանսական բեռն ու ռիսկերն էլ ավելի են մեծանում:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 12000 մարդ 12 երկրներից և տարածաշրջաններից: Նրանք համեմատել են իրենց կյանքը նախորդող և հաջորդող սերունդների կյանքի հետ:

Զեկույցի համաձայն՝ իրենց ծնողների կյանքի հետ համեմատելիս հարցման մասնակիցները կարծում են, որ.

– իրենք առերեսվում են ավելի անորոշ ապագայի / 48% կողմ, 33% դեմ

– իրենց ֆինանսական բեռն ավելի մեծ է / 49% կողմ, 33% դեմ

– իրենք ստիպված են դիմել ավելի մեծ ֆինանսական ռիսկերի / 51% կողմ, 28% դեմ

– իրենք ֆինանսապես ավելի լավ վիճակում են / 46% կողմ, 34% դեմ

– իրենց կյանքի որակն ավելի բարձր է / 43% կողմ, 38% դեմ

– իրենք ունեն ընտրության ավելի լայն հնարավորություններ / 60% կողմ, 27% դեմ

– իրենք ավելի լիարժեք կյանք են վարում / 42% կողմ, 35% դեմ

Ապագայի կյանքը գնահատելիս հարցման մասնակիցները համարում են, որ հաջորդ սերունդը.

– կառերեսվի առավել անորոշ ապագայի /48% կողմ, 33% դեմ

– առավել մեծ ֆինանսական ճնշման տակ կլինի / 49% կողմ,  33% դեմ

– ստիպված կլինի դիմել առավել մեծ ֆինանսական ռիսկերի / 51% կողմ, 28% դեմ

– ֆինանսապես ավելի լավ վիճակում կլինի / 46% կողմ, 34% դեմ

– կունենա կյանքի ավելի բարձր որակ / 43% կողմ, 38% դեմ

– կունենա ընտրության առավել լայն հնարավորություններ / 60% կողմ, 27% դեմ

– առավել լիարժեք կյանք կվարի / 42% կողմ, 35% դեմ 

Հայաստանն անմասն չէ համաշխարհային մակրոտնտեսական միտումներից և ապագայի անորոշությունից: Գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսութան թուլացումը, Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպական միությունից և ԱՄՆ ընտրությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող արտաքին գործոնները (փակ սահմանները և Ռուսաստանի որոշ ոլորտների վրա առկա միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները) նպաստում են այդ անորոշության ավելացմանը, որ մարդիկ ունեն աշխարհի այս հատվածում:

Փոլ Էդգարը՝ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը մեկնաբանում է.

«Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից բարելավում են մեր կյանքի որակը, իսկ մյուս կողմից նպաստում ծերացող բնակչության ավելացմանը, և այն համոզմանը, թե աշխարհում զբաղվածությունն ու սոցիալական ապահովման միջոցները այժմ պակաս հուսալի են, քան երբևէ եղել են:

Վերջին չորս տարիների ընթացքում, Հայաստանում գործազրկության մակարդակը միջինում կազմել է 17%, եւ սոցիալական վճարները նույնպես մնացել են համեմատաբար նույն մակարդակի վրա: Այնուամենայնիվ, կարևոր է, որ մարդիկ նախապես մտածեն իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում սպասվող ֆինանսական կարիքների մասին: Թեև անհնար է կանխատեսել այն բոլոր իրադարձություններն ու գործոնները, որոնք կարող են փոխել ձեր կյանքի ընթացքը՝ լինեն դրանք անձնական, սոցիալական կամ տնտեսական բնույթի, ֆինանսական ծրագիր ունենալը կօգնի ձեզ պաշտպանել այն, ինչ դուք արդեն ունեք:

Ընդհանուր առմամբ, նախորդ սերնդի համեմատ մենք ավելի ապահովված ենք մեզ զգում և մեր կյանքը լիարժեք դարձնելու համար ընտրության ավելի լայն հնարավորություններ ունենք: Միևնույն ժամանակ մենք մեզ զգում ենք պակաս կայուն և ապահով, և կարծում ենք, որ այս միտումները կշարունակվեն նաև հաջորդ սերնդի համար:

Անընդհատ ավելացող անորոշությունն ընդգծում է նախօրոք պլանավորելու կարևորությունը, ինչը կօգնի մեզ կյանքի յուրաքանչյուր փուլում հասնել մեր նպատակներին»:

HSBC-ի զեկույցն առաջարկում է չորս գործնական քայլեր, որոնք կարող են օգնել մարդկանց ավելի լավ պատրաստվել ապագային.

1. Պատրաստվեք այն իրադարձություններին, որոնք կարող են փոխել Ձեր կյանքի ընթացքը / Կյանքի փոփոխություններին զուգընթաց փոխվում են նաև Ձեր ֆինանսական կարիքները: Անհրաժեշտ է ունենալ ֆինանսական ծրագիր և պարբերաբար վերանայել այն, որպեսզի կարողանաք Ձեր նպատակներին հասնել՝ կյանքի յուրաքանչյուր փուլում:

2. Հաշվի առեք անկանխատեսելին / Պաշտպանեք Ձեզ անսպասելի իրադարձություններից, որոնք կարող են ետ մղել Ձեր ապագա ծրագրերը: Նախատեսեք այն ֆինանսական ազդեցությունը, որ կարող է ի հայտ գալ անձնական կամ գործնական կյանքում որևէ իրադարձության հետևանքով, և հաշվի առեք եկամուտի չափը, որը Ձեզ անհրաժեշտ կլինի այդ միջադեպը հաղթահարելու համար:

3. Ունեցեք հավասարակշռված ռազմավարություն / Կյանքի նպատակներին հասնելու համար ապահովագրությունը պետք է Ձեր համապարփակ ֆինանսական ծրագրի մաս կազմի: Հավաստիացեք, որ նախատեսել եք նաև ապահովագրական, ինչպես որ  առօրյա ծախսերի, խնայողությունների և ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարները: Օգնության կարիք ունենալու դեպքում դիմեք համապատասխան մասնագետի:

4. Ծրագիրը կազմելիս մտածեք հաջորդ սերնդի մասին / Հաշվի առեք, թե ինչպես կարող է Ձեր ֆինանսական ծրագիրն օգնել Ձեր երեխաներին ապահով ապագա ունենալ: Փոխանցեք նրանց Ձեր փորձառությունը և նրանց ևս խրախուսեք նախօրոք պլանավորել:

 «Ապահովագրության ուժը»՝ ապահովագրության ոլորտում առկա կարիքների ու միտումների վերաբերյալ HSBC-ի կողմից նախաձեռնված անկախ հետազոտություն է: «Կյանքը վերափոխող գործոնները» զեկույցը երկրորդն է այս շարքում և ներկայացնում է ավելի քան 12,398 հարցվողների կարծիքը 12 տարբեր երկրներից և տարածաշրջաններից (Արգենտինա, Չինաստան, Ֆրանսիա, Հոնգ Կոնգ, Ինդոնեզիա, Մալազիա, Մեքսիկա, Սինգապուր, Թայվան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ):  Արդյունքները հիմնված են յուրաքանչյուր երկրում և տարածաշրջանում աշխատանքային տարիքի (25+) մարդկանց շրջանում անցկացված հարցումների վրա: Հետազոտությունն իրականացվել է TNS ընկերության կողմից 2015 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 11 երկրներում առցանց, ինչպես նաև ԱՄԷ-ում՝ հարցազրույցների միջոցով:

HSBC Խումբ / HSBC Հոլդինգի՝ HSBC Խմբի մայր ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը մատուցում է իր ծառայություններն ամբողջ աշխարհում՝ ունենալով ավելի քան 4,400 գրասենյակ 71 տարբեր երկրում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական խմբերից մեկը, որի ակտիվները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնում են 2,557 միլիարդ ԱՄՆ դոլարի:

HSBC-ն Հայաստանում / Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: HSBC Հայաստանը սպասարկում է շուրջ 33,000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր ինը գրասենյակների և մոտ 400 աշխատակիցների միջոցով: 2016 թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 246 միլիարդ ՀՀ դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:

 

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46