Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների աճուրդները շարունակվում են
16/12/2016 19:05
Կիսվել

Օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների աճուրդները շարունակվում են

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության Աճուրդի կենտրոնում վաճառվող՝ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային հետաքրքրությունը, շարունակում ենք ընթացիկ տեղեկատվություն ներկայացնել գործընթացի վերաբերյալ:

Վաճառվող պետական շարժական գույքի համար, առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում`նույն թեմայով:

Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար: Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ.,
որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով:

Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15,000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.) , ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1,520,000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով:

Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար: Աճուրդները շարունակվում են. հիշեցնենք՝ դրանց վերաբերյալ հայտարարությունները տեղակայվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Պետական գույքի կառավարման վարչության spm.am (հղումը` http://spm.am/am/ajurd) կայքերում:

Պահառության վայրի հասցեն է`Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով՝ Մերձավան համայնք տանող ճանապարհին):

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45