Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀԺ. Դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում կապիտալի մեծացման պահանջն է
24/01/2017 11:07
Կիսվել

ՀԺ. Դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում կապիտալի մեծացման պահանջն է

Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է ՀՀ բանկային համակարգում տիրող իրավիճակին։

«Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են։ Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը։

Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի։ Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան։ Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի և ներդրվել որպես հիմնական կապիտալ։ Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է և նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար։ Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, և եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսՖերտների և արտահանման ծավալները չաճեն և արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող Է ճնշում առաջացնել դրամի վրա և ստիպել արժեզրկվել», – գրում է օրաթերթը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69