Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այս տարի մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50% աճ
11/04/2017 17:49
Կիսվել

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այս տարի մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50% աճ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարությունում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից իրականացված աշխատանքի ամփոփմանը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հիմնադրվել է 2013թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ:

Ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ գործակալությունը հայկական ապահովագրական շուկայում միակն է, որը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին առաջարկում է ծառայություններ՝ ուղղված արտահանման հետ կապված չվճարման վնասների նվազեցմանը և անգրավ ֆինանսավորման ռեսուրսների հասանելիության ապահովմանն ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:

Ստեղծման օրվանից առ այսօր գործակալությունը մատուցում է ապահովագրական ծառայություն, որը պաշտպանում է արտահանողներին մատակարարված ապրանքների և/կամ մատուցված ծառայությունների դիմաց գնորդների կողմից չվճարման ռիսկերից և հնարավորություն է ստեղծում հետվճարման պայմանով մատակարարված ապրանքների և/կամ մատուցված ծառայությունների գումարը ստանալ նախապես, մինչև գնորդի վճարումը, անգրավ, կարճաժամկետ վարկի կամ ֆակտորինգի տեսքով: Այս գործիքով լայն հնարավորություններ են ստեղծվում նաև արտարժութային ռիսկերի կառավարման համար։

Արտահանման խթանման գործիքակազմն ընդլայնելու նպատակով, գործակալությունը 2016 թվականից մատուցում է նաև «նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», որի խնդիրն է ապրանքի արտադրության փուլում արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը: Տվյալ ծառայությունն արտահանողներին հնարավորություն է ընձեռում արտադրության փուլում բանկերից և ունիվերսալ վարկային կազմակերպություններից (ՈՒՎԿ) ստանալ ֆինանսավորում` գրավի փոխարեն վերջիններիս առաջարկելով ՀԱԱԳ վկայագիր: Ֆինանսավորումը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման համար հումքի եւ նյութերի ձեռքբերման, մաքսային, տրանսպորտային, փաթեթավորման եւ արտադրանքը շուկայական տեսքի բերելու համար իրականացվող ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:

2016 թվականի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են 4,037,939,657 ՀՀ դրամի ապահովագրական սահմանաչափեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 286%։ Կնքվել են թվով 116 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 2,185,616,559՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 463%։

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց ընդհանուր արժեքն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 957,646,290՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 75%։ Կնքվել են ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 580,243,018՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 372%։

Նախորդ տարվա ընթացքում գործակալություն ներդրվեց ապահովագրական ռիսկերի գնահատման և ստանձնման նոր մեթոդ, որը 2017 թվականի հունվարի 1-ից թույլ է տալիս դիտարկել նաև այն տնտեսվարող սուբյեկտների դիմումները, որոնց գնորդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները բաց աղբյուրներից հասանելի չեն կամ որոնք արտահանում են անմիջապես իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:

Գործակալությունն իր գործունեության սկզբից անդամակցում է արտահանման ապահովագրությամբ զբաղվող միջազգային ապահովագրողների պրոֆեսիոնալ միությանը՝ Բեռնի միություն, ինչը հնարավորություն է ստեղծում գործակալությանն իրականացնել լավագույն միջազգային փորձի փոխանակում, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկայում։

ՀԱԱԳ-ն իր գործունեության ընթացքում կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք այլ արտահանման ապահովագրական գործակալությունների հետ, մասնավորապես Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Չինաստանում, Իրանում և այլն:

Համագործակցության հուշագրեր է կնքվել ԳԴՀ կառավարության կողմից արտահանման և ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած Euler Hermes և PricewaterhouseCoopers գործակալությունների կոնսորցիումի հետ, ինպես նաև իտալական SACE Spa ընկերության հետ: Այս համաձայնագրերը կարող են էական խթան հանդիսանալ նշված կառույցների ապահովագրությամբ դեպի Հայաստան տեխնոլոգիաների ներմուծման ֆինանսավորման գործընթացում։

2017 թվականին պլանավորվում է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ, ինչպես նաև ապահովել հանրային իրազեկվածության շարունակական բարձրացում։ Որպես հավելյալ աջակցություն նոր գործարար հարաբերությունների ստեղծմանը՝ գործակալությունն իր կայքում հրապարակել է ավելի քան 1000 գնորդ կազմակերպությունների մանրամասն տվյալներ ըստ ոլորտային բաշխման, որն օգտագործելով, տնտեսվարողները հնարավորություն են ստանում կնքել արտահանման նոր պայմանագրեր։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69