Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՊԵԿ. մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողովը
03/05/2017 16:28
Կիսվել

ՊԵԿ. մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողովը

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանի հարկային ծառայությունը 7 տարի առաջ է միացել է IOTA-ին և արդեն 6-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Պետական եկամուտների կոմիտեն շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել հարկային մարմինների և հարկային ծառայություններ մատուցողների միջև գործակցության ռազմավարությունների մշակման հարցերը, ուսումնասիրել բնագավառի միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ այն կարևոր է նաև մեր երկրում իրականացվող հարկային բարեփոխումների համատեքստում. «Հայաստանի հարկային վարչարարությունը արմատական բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում մեծ դեր ունի եկամուտների ապահովումը: Կարևոր է նաև, որ այն կատարվի հարկային կարգապահության ավելացման հաշվին»:

Վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրա¬կան և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել հարկային կարգապահության մակարդակի բարձրացմանը: Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավո¬րում¬ների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման միջոցով: Հարկային վարչարարության հիմնական ուղղությունն, ըստ Վախթանգ Միրումյանի, օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է, ինչն էլ հարկային մարմնի և հարկային ոլորտում ծառայություններ մատուցողների միջև սերտ համագործակցություն է ենթադրում. «Այս կառույցների հետ գործակցությունն իրականացվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների, մասնավորապես՝ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հետ աշխատանքներում»:

Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, Դևիդ Վուդսն ընդգծել է, որ եվրոպական փորձի համադրումը կարող է նպաստել հարկային կարգապահության մեխանիզմների կատարելագործմանը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01