ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 11/05/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 484.44 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 526.59 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 8.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 626.04 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 40.90 դրամով և կազմել 19047.58 դրամ: Արծաթի գինն աճել է 1.11 դրամով և կազմել 253.72 դրամ: Պլատինի գինն աճել է 47.60 դրամով և կազմել 14111.05 դրամ: