Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 16/05/17
16/05/2017 17:30
Կիսվել

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 16/05/17

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում մայիսի 16-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ» կարգում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններում», «ՀՀ դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:

Կատարված փոփոխությունների արդյունքում սպառողներն այսուհետ ավտոմատացված սարքավորումների միջոցով հնարավորություն կստանան օգտվել բանկային ծառայություններից շուրջօրյա ռեժիմով։

Բանկոմատներով և այլ ավտոմատ սարքերով գործարք կատարելը կլինի ավելի անվտանգ, քանի որ սահմանվել է, որ դրանք պետք է հագեցված լինեն տեսանկարահանման համակարգով, որը հնարավորություն կտա դիտարկել սարքին մոտեցած ցանկացած անձի դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև՝ գումարը վերցնելու և/կամ մուտքագրելու պահերը՝ ապահովելով տեսագրվող նյութի պատշաճ որակը։

Միաժամանակ կնվազեն բանկոմատում առկա կանխիկ թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքի ամբողջականությունը անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի և անվճարունակ:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64