Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
2017թ. I եռամսյակում ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 276.1 մլրդ դրամ
16/05/2017 19:21
Կիսվել

2017թ. I եռամսյակում ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 276.1 մլրդ դրամ

ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել են 276.1 մլրդ դրամ` 90%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք էապես չեն փոփոխվել:

Ընթացիկ ծախսերից 28.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 92%‑ը և 3.9%-ով (1 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 25.2 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 78.9%‑ը և 16.3%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման և շարունակական ծախսերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերի 35.2%-ը` 97.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 98.1% կատարողական: Մասնավորապես` 67.1 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 30.1 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 4.1%-ով կամ 3.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 37.9 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 75.5%‑ը և 0.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28