Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Պարզեցվել է գնումների գործընթացը փոքր, միջին և սկսնակ բիզնեսի համար
09/06/2017 19:35
Կիսվել

Պարզեցվել է գնումների գործընթացը փոքր, միջին և սկսնակ բիզնեսի համար

Հունիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի «Գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունները»թեմայով մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության վերաբերյալ կատարված հիմնական փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են ավելի մատչելի, պարզ և թափանցիկ դարձնել գնման գործընթացները մանր, միջին և սկսնակ բիզնեսի համար: Վարչության պետի խոսքով՝ պետական գնումների ոլորտում կատարված փոփոխություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքները:

«Պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է և պետք է նկատել, որ մրցակցությունը զգալիորեն ավելացել է: Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը մեկմրցույթիհամարեղել է 3.4, ապա 2016 թվականին այն եղել է 6.4 մասնակից: Նույնը վերաբերում է նաև բանակցային և պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է համապատասխանաբար 1.9 և 1.5, իսկ 2016-ին` 3.6 և 3.3 մասնակից: Այսինքն` մրցակցության աճ կա, ինչըոգևորիչէ: Նոր օրենքով նվազեցվել են գնման ձևերը` նախկին 7-ի փոխարեն սահմանված է 4 ընթացակարգ, ինչն էլ միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսավարող սուբյեկտների համար», – նշել է Շահնազարյանը:

Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանն ընդգծել է, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության բարձրացման մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,-վստահեցրել է վարչության պետը:

Կարևոր բարեփոխումներից է նաև գնումների բողոքարկման խորհրդի ստեղծումը, որը միտված է վերացնել հնարավոր արտադատական բողոքարկման խնդիրները, ինչպես նաևգ ործում է (010) 289327 հեռախոսահամարով թեժ գիծը՝ գնման ընթացակարգերին մասնակցելու վերաբերյալ սուբյեկտների հարցերին արագ արձագանքելու, էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու, հայտեր ներկայացնելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:

Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ նոր փոփոխություններով մինչև 5 մլն. դրամ գնումների կատարման դեպքում այլևս չեն կիրառվում որակավորման չափանիշներ, և արդյունքում նոր ստեղծված կամ փոքր և միջին բիզնեսին հնարավորություն է ընձեռվում ազատ մասնակցելու գնման գործընթացներին:

«Անկախ մրցույթի գնից, եթե մասնակիցը պետական բյուջեի նկատմամբ ունի ժամկետանց հարկային պարտավորություններ, որոնցչափը չի գերազանցում ներկայացվելիք գնային առաջարկի 1%-ը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը, ապա այդ մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին»,-ասել է Շահնազարյանը:

Հնարավորինս նվազեցվել և պարզեցվել են գնման գործընթացների շրջանակում մասնակիցների կողմից հայտով ներկայացվող փաստաթղթերի քանակը և բովանդակությունը:

Սերգեյ Շահնազարյանը նշել է, որ նոր օրենսդրությամբ վերացվել է շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման ընթացակարգը: Արդյունքում ընթացակարգերը ներկայումս կազմակերպվում են մրցույթի կամ գնանշման հարցման ձևով, որոնց կազմակերպման և անցկացման հիմքը www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարության հրավերի հրապարկում է: Նշված կայքն ունի նաև բաժանորդագրման հնարավորություն, որն ավտոմատ եղանակով սուբյեկտին ուղարկում է նրա նախընտրված տեղեկատվությունը:

«Եթե ընթացակարգը կազմակերպվում է էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով, ապա հրավերը ավտոմատ եղանակով ուղարկվում է համակարգում տվյալ ապրանքատեսակի մատակարար գրանցված բոլոր մասնակիցներին: Զուգահետ հրավերը պատվիրատուն հրապարակում է նաև գնումների պաշտոնական տեղեկագրում և համակարգում չգրանցված, սակայն տվյալ ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող սուբյեկտները կարող են ինքնուրույն գրանցվել համակարգում և դրա միջոցով ներկայացնել հայտ: Գրանցման և հայտերի ներկայացման պայմանները հրապարակված են armeps.am և procurement.am հասցեներով գործող ինտերնետային կայքերում»,- ասել է Շահնազարյանը:

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային աճուրդի ծրագրային ապահովման մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնց շնորհիվ առավել դյուրին կդառնան հիմնական սպառման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընթացակարգերի կազմակերպումն ու դրանց` տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը: Այդ ծրագիրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ. ավարտը:

«ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների գործընթացի հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, գնումների մասին նոր օրենսդրության կիրարկման շրջանակում՝ նախաձեռնել է շուրջ 1000 գնումների համակարգողների համար վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ, մյուս մասը՝ պետական բյուջեի միջոցներով: Սա շատ կարևոր քայլ է գնումների ընթացակարգերը հստակեցնելու և ոլորտում դեռևս գոյություն ունեցող բացերը վերացնելու համար», – նկատել է Շահնազարյանը՝ ամփոփելով, որ այս պահին ամբողջությամբ կանոնակարգվել է գնումների իրավական դաշտը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9