Ֆինանսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
ԱԺ-ում մեկնարկել են «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» լսումները
27/06/2017 16:27
Կիսվել

ԱԺ-ում մեկնարկել են «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» լսումները

Ազգային ժողովի  մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը, որի ժամանակ բյուջեի կատարողականը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյանի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2016 թվականի տարեկան տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղել են: Տարվա արդյունքներով տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման և, դրա արդյունքում, իրական տնօրինվող եկամուտների անկման հետևանքները, որոնց ՀՀ կառավարությունն արձագանքել է հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությամբ:

«2014 թվականից սկսած Ռուսաստանի տնտեսությունում, բացասական զարգացումներ են եղել  տնտեսական «սանկցիաների պատերազմի» պատճառով: Այս ամենի ազդեցությամբ մեզ մոտ 830 միլիոն դոլարով կրճատվել են մասնավոր տրանսֆերտները»,-հայտնել է Վարդան Արամյանը:

Ըստ ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ: Ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին դրականորեն են նպաստել արդյունաբերության (0.8 տոկոսային կետ) և ծառայությունների (1.9 տոկոսային կետ) ճյուղերը, իսկ գյուղատնտեսությունը (-1.0 տոկոսային կետ) և շինարարությունը (-1.1 տոկոսային կետ) տնտեսական աճի վրա ունեցել են բացասական ազդեցություն:

Նախարար Արամյանի տեղեկացմամբ՝ 2016 թվականին միջին գնանկումը կազմել է 1.4%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական 0.3% աճ, ծախսերի՝ 2.8% աճ: Ամբողջական պահանջարկի խթանման և մասնավոր ներդրումների թույլ ակտիվության բացասական հետևանքները մեղմելու նպատակով 2016 թվականի ընթացքում իրականացվել է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Արդյունքում, պետական բյուջեի պակասուրդը տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը:

«ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով, ելնելով 2.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ շուրջ 1186.3 մլրդ դրամ եկամուտներ, որից 1154.8 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից, իսկ 31.5 մլրդ դրամը՝ արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Ելնելով օրենսդրության պահանջներից՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները»,- ասել է նախարարը: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաև հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 92.2 մլրդ դրամով (7.8 %-ով) և կազմել շուրջ 1278.5 մլրդ դրամ, որից 1235.5 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների,  43 մլրդ դրամը՝ արտաքին պաշտոնական դրամաշնորհների գծով:

2016 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, որոնք 91.6%-ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը և 0.3%-ով կամ շուրջ 3.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Ստացված եկամուտներից 1139.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, 31.4 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնց ծրագիրը կատարվել է համապատասխանաբար 92.2%-ով և 73.1%-ով: Մասնավորապես՝ 92%-ով ապահովվել են հարկային եկամուտները և պետական տուրքերը, 97.3%-ով` այլ եկամուտները:

Ըստ զեկույցի՝ 2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 23.1%,  որը 0.1 տոկոսային կետով զիջել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն 1.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված ցուցանիշը:

2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 21.3%՝ 0.1 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա փաստացի և 0.6 տոկոսային կետով՝ հաշվետու տարվա կանխատեսված ցուցանիշը: Հարկային սահունության գործակիցը 2016 թվականին կազմել է 1.6՝ 2015 թվականի 0.1-ի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,377.0 մլրդ դրամ ծախսերի կատարում: Հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում օրենսդրության համաձայն կատարված փոփոխությունները՝  ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրն ավելացվել է 82 մլրդ դրամով (6%-ով)՝  կազմելով շուրջ 1,459.0 մլրդ դրամ: Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են շուրջ 1,449.1 մլրդ դրամ՝ ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ծրագրի 99.3%-ը:  2016 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 0.7% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2.8%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 28.6%՝ 2015 թվականի 28%-ի և կանխատեսված 25.3%-ի դիմաց:

«ՀՀ 2016 թվականի պետական բյուջեն կատարվել է շուրջ 278 մլրդ դրամ պակասուրդով՝ 54%-ով գերազանցելով տարեկան ճշտված ծրագիրը: Շեղումը հիմնականում պայմանավորված է գանձապետական պարտատոմսերի հաշվին պակասուրդի ֆինանսավորման բարձր ցուցանիշով՝ եկամուտների համեմատ ծախսերի առավել բարձր մակարդակով պայմանավորված, ինչպես նաև արտաքին վարկերի գծով նախատեսվածից ավել ստացված միջոցների հաշվին: Հարկ է նշել, որ 2015 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել էր 241.3 մլրդ դրամ պակասուրդով, այսինքն՝ 2015 թվականի համեմատ պակասուրդի մեծությունն աճել է 15.2%-ով՝ պայմանավորվւսծ եկամուտների նկատմամբ ծախսերի առաջանցիկ աճով» – ասել է նախարարը:

Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2016 թվականին կազմել է 5.5%՝ կանխատեսված 3.5%-ի և 2015 թվականի 4.8%-ի դիմաց: 2015 թվականի համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կաոուցվածքը: Եթե նախորդ տարի ֆինանսավորման ներքին և արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել էր պակասուրդի համապատասխանաբար 4.7 և 95.3 %-ը, ապա 2016 թվականին նշված ցուցանիշները կազմել են 38.6 և 61.4 %:

«2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ներքին պետական պարտքն անվանական արժեքով կազմել է 550.0 մլրդ դրամ, իսկ արտաքին պետական պարտքը կազմել է 2,325.6 մլրդ դրամ (4,805.6 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 45.9%-ը՝  2015 թվականի 2,088.0 մլրդ դրամի (4,316.2 մլն ԱՍՆ դոլարի) և 41.5%-ի դիմաց: Ատաքին պարտքի հիմնական մասը՝ 2,081.4 մլրդ դրամը (4,300.9 մլն ԱՄՆ դոլարը) ՀՀ կառավարության պարտավորություններն են, 244.2 մլրդ դրամը (504.7 մլն ԱՄՆ դոլարը)՝ ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները»,- հավելել է նախարար Արամյանը:

2016 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն աճել է՝ 2015 թվականի 3604.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 4002.5 մլն ԱՄՆ դոլար: Աճել է նաև ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2015 թվականի 34.2%-ի դիմաց կազմելով 37.9%, սակայն նվազել է ԶՆԱ /արտահանում ցուցանիշը՝ 2015 թվականի 114.9%-ից հասնելով 114.3%-ի:

Ամփոփելով ՀՀ պետական պարտքի ցուցանիշները՝ Վարդան Արամյանը հայտնել է, որ 2016 թվականի վերջի դրությամբ այն կազմել է 2,875.6 մլրդ դրամ (5,942.1 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 56.7%-ը, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2.631.4 մլրդ դրամ (5,437.4 մլն ԱՄՆ դոլար), իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը՝ 244.2 մլրդ դրամ (504.7 մլն ԱՍՆ դոլար): 2016 թվականի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 419.3 մլրդ դրամով կամ 17.1%-ով (864.4 մլն ԱՄՆ դոլարով կամ 17.0%-ով): Ընդ որում, դա հիմնականում տեղի է ունեցել ՀՀ կառավարության պարտքի աճի հաշվին, որը կազմել է 405.5 մլրդ դրամ կամ 18.2%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքն աճել է 13.8 մլրդ դրամով կամ 6.0%-ով:

Զեկույցի վերջում Վարդան Արամյանն ընդգծել է, որ պետք է բյուջեի շեշտադրումները աստիճանաբար փոխել, քանի որ ներկայումս սոցիալական շեշտադրումները մեծ են: «Դա գալիս է սոցիալական բարձր լարվածությունից, բայց աստիճանաբար պետք է այնպես անել, որ  մարդիկ դառնան աշխատող, ճիշտ չէ որ բյուջեից սնվեն, ուստի  պետք է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել»,- ասել է նա:

Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ բյուջեի կատարողականը ներկայացվում է տեսապատկերի միջոցով, ինչի մասին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ ցանկություն կա սա դարձնել կիրառվող տարբերակ:

Քննարկման վերջում նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7