Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Արդշինբանկ. լայն հնարավորություններ` աշխատավարձային քարտապաններին
07/07/2017 15:58
Կիսվել

Արդշինբանկ. լայն հնարավորություններ` աշխատավարձային քարտապաններին

Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից: Այս մասին հայտարարել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: Նա նշել է, որ աշխատավարձային քարտերը հանդիսանում են Բանկի քարտային բիզնեսի կարևոր բաղադրիչը, որոնց զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից, պարզ և հարմար ծառայությունների ընդլայնումն է:

«Արդշնբանկը, լինելով Հայաստանի խոշոր և առաջատար բանկերից մեկը, մշտապես հանդես է գալիս մրցակցային և հաճախորդների համար առավելագույնս հարմար առաջարկներով: Աշխատավարձային քարտերն ասվածի վառ ապացույցն են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ստանալ առավելագույնը ամսական աշխատավարձի 10-ապատիկ չափով և մինչև 10 տարի առավելագույն մարման ժամկետով վարկային գիծ, ավանդի արտոնյալ պայմաններ, տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը և վարկային գծերը, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից և զեղչեր տարբեր ծառայություններից: Մենք շարունակելու ենք ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի մեր հաճախորդներից յուրաքանչյուրը ստանա բանկային տարբեր ծառայություններց լավագույն առաջարկները մեկ փաթեթի միջոցով և վայելի սպասված աշխատավարձի անսպասելի հնարավորությունները»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Միջինում, Բանկը վարկի տրամադրման մասին որոշումը  կայացնում է 10 րոպեի ընթացքում, իսկ վարկը տրամադրվում է 1-2 օրվա ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից կարող է Բանկի բանկոմատներից անվճար կանխիկացնել դրամական միջոցներ, մարել վարկեր, ներդնել ավանդներ, վճարել բջջային, ինտերնետի և այլ հանրային ծառայությունների համար, այլ կերպ ասած`, օգտվելով այս քարտից` մեր յուրաքանչյուր հաճախորդ ձեռք է բերում առավել ընդլայնված ծառայությունների ցանկ: Աշխատավարձային քարտերի մեծ առավելությունը նաև այն է, որ դրանց մեծ մասը կարող է կիրառվել նաև արտերկրում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ Բանկն ունի հնարավորություն թողարկելու տարբեր միջազգային վճարային համակարգերի քարտեր»:

Արմեն Գասպարյանը խոսեց նաև «Արձակուրդային Արդշինբանկից» ակցիայի մասին, որում կարող են ներգրավվել Բանկի աշխատավարձային նախագծերի բոլոր մասնակիցները: Ակցիայի շրջանակում, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից, ով վերջին 8 ամիսների ընթացքում չի եղել արձակուրդում և պատրաստվում է գնալ արձակուրդ ոչ պակաս քան 20 օր, և միաժամանակ վերջինիս աշխատավարձային քարտից կատարված անկանխիկ վճարումներն այդ ժամանակահատվածում կազմել են իր աշխատավարձի ավելի քան 30%-ը, ապա Բանկը վերադարձնում է քարտապանին վերջին 8 ամիսներից մեկի ընթացքում կատարված անկանխիկ վճարումների գումարը: Այս ամենն, ի վերջո, ուղղված է հասարակության մեջ անկանխիկ վճարումների խթանմանը, որը շուկան դարձնում է ավելի թափանցիկ և կարևոր գործոն է հանդիսանում ոլորտի հետագա զարգացման  գործում»:

——————-

Արդշինբանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվել «Հետզանգի պատվեր ծառայությունից»:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6