Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Արդշինբանկ. բարելավված պայմաններ՝ անշարժ գույքի գրավով վարկերի համար
27/07/2017 15:23
Կիսվել

Արդշինբանկ. բարելավված պայմաններ՝ անշարժ գույքի գրավով վարկերի համար

Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները և բարելավել վարկավորման պայմանները: Սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից: Բանկը տրամադրում է նաև անշարժ գույքի գրավով ապահովված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական վարկեր իրավաբանական անձանց և ԱՁ-ներին` ՀՀ դրամով վարկերի դեպքում սկսած տարեկան 15,95%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում 11,95%-ից և եվրոյով վարկի դեպքում` 8,5%-ից:

«Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վարկավորման պայմանները լինեն գրավիչ և հասանելի մեր բոլոր հաճախորդների համար: Զգալի չափով նվազեցվել են անշարժ գույքի գրավով վարկերի տարեկան տոկոսադրույքները: Ավելին, պարտաճանաչ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել փոփոխել վարկավորման պայմանները, մասնավորապես, մեծացնել վարկի գումարը, երկարացնել ժամկետը կամ նվազեցնել վարկի տոկոսադրույքը: Ի թիվս նշված բարեփոխումների, անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ժամանակացույցով մարված տոկոսագումարից», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից է նաև այն, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի և վարկառուի աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարինկամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից։

—————

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22