Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում
31/07/2017 18:32
Կիսվել

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար:

«Արդշինբանկը Երևան քաղաքում այս պահին ունի 19 մասնաճյուղ: Առաջին հայացքից դա շատ է թվում, սակայն հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի բոլոր համայնքներում մենք մասնաճյուղեր չունենք, քանի որ ինքնանպատակ չէ ամենուր ապահովել ներկայություն: Նպատակը` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելն է: Մասնաճյուղային ցանցը ընդլայնելիս մենք մշտապես գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են: Այսօր, մեր նպատակներից է ոչ միայն նոր մասնաճյուղեր բացելը, այլ  գործող մասնաճյուղերի զարգացումը և առկա խնդիրների լուծումը: Մեր բոլոր նորաբաց և վերանորոգված գրասենյակները կարելի է անվանել օրինակելի, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակակից բանկային համակարգի պահանջներին: 2017-2018 թթ. մենք նախատեսում ենք վերանորոգել ևս 9-10 գրասենյակ՝ հավատացած լինելով, որ ժամանակակից գրասենյակները և մասնագիտացված անձնակազմը կնպաստեն սպասարկման ավելի բարձր որակի ապահովմանը» – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկի մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերն առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին: Մասնավորապես, Երևանի Թամանյան 1 հասցեում գտնվող «Կասկադ» և «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնաճյուղերը, ինչպես նաև «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղներն աշխատում են երկարացված ռեժիմով՝

– «Զվարթնոց» մասնաճյուղ՝ շուրջօրյա 24/7

– «Կասկադ» մասնաճյուղ՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ – կիրակի՝ 11:15-19:45

– «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ` 10:00 – 14:00

Գլխամասային գրասենյակը սպասարկում է հաճախորդներին աշխատանքային օրերին ժամը 09:15-ից մինչև 16:45-ը` առանց ընդմիջման:

Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012) 222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

——————-

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64