Կենտրոնական բանկ. Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի
Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:
Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:
Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:
Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ: