Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բիզնես դասընթաց՝ Գյումրու հյուրանոցային ոլորտի համար
29/09/2017 15:15
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բիզնես դասընթաց՝ Գյումրու հյուրանոցային ոլորտի համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է մարզերում գործող ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը:

Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Գյումրի քաղաքում և ներառեցին «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի հանդեպ» նոր ներդրված թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեկ ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Շիրակի մարզպետարանը հուշագիր ստորագրեցին, որով մենք պարտավորվեցինք  Շիրակում միավորել մեր ուժերը ՓՄՁ ոլորտի զարգացման համար։ Բանկի՝ թրեյնինգներ անցկացնող աշխատակիցները, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից վերջերս ստացել են միջազգային թրեյնավարների սերտիֆիկացման աստիճան, այս տարի Երևան քաղաքից բացի  դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, իսկ այս դասընթացը Շիրակում արդեն թվով չորրորդն  է։ Կարող ենք փաստել, որ այս տարի ունենք զբոսաշրջիկների հոսքի աճ, և նոր ներդրված մոդուլով մարզի հյուրանոցային բիզնեսի ոլորտի համար  իրականացվող  բիզնես դասընթացի բովանդակությունը պայմանավորված է հենց ոլորտում ստեղծված պահանջարկով և առաջիկա զարգացումների կանխատեսմամբ։ Համոզված ենք, որ մեր գործունեության 20 տարիների ընթացքում կուտակած, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, որոնք դասընթացի շրջանակում այս օրերին փոխանցեցինք Շիրակի մեր գործընկերներին, դրական ազդեցություն կթողնեն և՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, և՛ նրանց բիզնեսի զարգացման վրա», – ասաց բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից իրականցվել է 55 անվճար բիզնես դասընթաց, որոնց մասնակցել են ավելի քան 700  ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 380 կազմակերպություններից: Բիզնես դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր ՓՄՁ ներկայացուցիչները։ Դասընթացների իրականացման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ www.SME.acba.am կայքում, իսկ դրանց մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57