Հայաստանի բանկերի հաճախորդների ու նրանց բանկային հաշիվների քանակը
Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 449,6 հազար հաճախորդ, որից 2 մլն 370,0 հազարը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները: Այս մասին վկայում են Կենտրոնական Բանկի հրապարկած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների վարկային հաշիվների քանակը կազմել է 880,5 հազար, ընդ որում՝ 858,6 հազարը ֆիզիկական անձանց վարկային հաշիվներն են:
Միևնույն ժամանակ, ժամկետային ավանդային հաշիվների քանակը կազմել է199,5 հազար, որից 196,7 հազարն են ֆիզիկական անձանց հաշիվներ: