
Կենտրոնական բանկ. Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ ստորագրվել է հուշագիր
Հունվարի 18-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում՝ https://www.iosco.org/about/?subSection=mmou&subSection1=signatories
Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: