Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վախթանգ Միրումյան. Հարկային օրենսգիրքը տնտեսավարողների գրպանում 80-90 միլիարդ դրամ գումար է թողել
16/02/2018 17:50
Կիսվել

Վախթանգ Միրումյան. Հարկային օրենսգիրքը տնտեսավարողների գրպանում 80-90 միլիարդ դրամ գումար է թողել

Հայաստանի այս տարվա հունվարի մեկից գործող Հարկային նոր օրենսգիրքը շուրջ 80-90 մլրդ դրամ թողել է տնտեսավարողների գրպանում: Այս մասին փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ մանրամասնելով Հարկային նոր օրենսգրքի դրական ազդեցությունը բիզնեսի վրա: «Սա առավել քան հիմնավորում է, որ մենք այստեղ գործ չունենք պարզապես ֆիսկալ գործիքների կիրառման կամ պարզապես հարկաբյուջետային քաղաքականության հետ, այստեղ մենք գործ ունենք նաև հարկային գործիքակազմով տնտեսական քաղաքականության ռացիոնալ տարրեր առաջադրելու հետ: Այն հանգամանքը, որ մենք 80-90 մլրդ դրամ թողնում ենք տնտեսավարող սուբյեկտների գրպանում, սրա վառ ապացույցն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միրումյանը:

Նա անդրադարձավ նաև ստվերը հարկային դաշտ չբերելու մեղադրանքներին՝ նշելով, որ հարկային մարմինները հեռու են այն տեսակետից, որ ստվերի կրճատմանն ուղղված բոլոր քայլերն սպառված են, և այստեղ այլևս անելիքներ չկան: «Բայց տեսեք, թե պարզ թվային համադրումներն ինչ են ցույց տալիս: Մենք խոսեցինք 2018 թվականին 102 մլրդ դրամ լրացուցիչ բյուջետային եկամուտների ապահովման մասին: Բացի այդ, 102 մլրդ դրամը, մենք խնդիր ունենք նաև այս դրական միջոցառումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու հետ: Ընդ որում, ակցիզային հարկը, ոչ միայն վառելիքի, այլ նաև ծխախոտի արտադրանքի մասով, ընդամենը մի փոքր մեղմացում է ենթադրում: Բայց մնացած մասը իրականացվելու է հարկային վարչարարության ջանքերի հաշվին: Վարչարարական ջանքերն էլ ավելի են ուժեղացվելու»,- նշեց Վախթանգ Միրումյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98