Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Վարդան Արամյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին տեղեկատվություն ներկայացնելու կարգը պարզեցվում է
22/02/2018 19:33
Կիսվել

Վարդան Արամյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին տեղեկատվություն ներկայացնելու կարգը պարզեցվում է

Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվության կարգում փոփոխությունների կատարելու նախագծին։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ մեր երկրում 2014 թվականից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և օրենքի համաձայն՝ կա պարտադիր նորմ, որ մասնակիցների ռեեստր վարողը տարին մեկ անգամ մասնակիցներին անվճար տրամադրում է տեղեկատվություն իր հաշվի մասին:

«Իրականացվել է մոնիթորինգ, որպեսզի հասկանանք՝ այս երեք տարիների ընթացքում այդ տեղեկատվությունը պատշաճ նպատակին ծառայե՞լ է, թե ոչ և որքանով է օգտավետ մասնակցների համար: Այս որոշմամբ փորձելու ենք դա լուծել, նախ՝ ներդնում ենք մի աղյուսյակ, որտեղ այդ ցուցանիշները համապարփակ կերևան», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը։

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները հիմնականում հետաքրքրված են կենսաթոշակային ֆոնդի, ֆոնդի կառավարչի, տարեկան եկամտաբերության, հաշվետու տարվա վերջում մասնակիցների կենսաթոշակային հաշվի մնացորդի ցուցանիշներով։

«Կար նաև աղյուսակ, որտեղ ցուցանիշները խճճում էին մարդկանց: Այն մաքրեցինք, այնտեղ կար ճշգրտման գործակից, որը գրեթե չէր օգտագործվում», – ասաց Արամյանը՝ հավելելով, որ փոփոխություններն ուղղված են ավելի մատչելի և օգտակար տեղեկություններ ներկայացնելուն։

Ըստ որոշման՝ մասնակիցների ռեեստրը վարողը տարեկան մեկ անգամ անվճար մասնակցին ներկայացնում է կենսաթոշակային հաշվի մասին վերոնշյալ տեղեկատվությունը:

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45