Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՊԵԿ նախագահի տեղակալներ Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանն ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է e-gov.am կայքը:
ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել են նաև Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանը:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտակ Սահակյանն ազատվել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: